11.12.2007

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ավտոառևանգմամբ:

Կազմակերպված խումբը առևանգելով ավտոմեքենաները, հանցավոր աշխարհի հեղինակությունների միջնորդությամբ, բանակցությունների մեջ էր մտնում տուժողների հետ և համապատասխան գումարի դիմաց վերադարձնում մեքենաները: Համաձայնության չգալու պարագայում, մի շարք դեպքերում, առևանգված մեքենաները հրկիզվել կամ վնասվել են:
2006-2007 թթ. ընթացքում Երևանում կատարված ավտոառևանգման 24 դեպքերի փաստերով հարուցված են քրեական գործեր:

Հաշվի առնելով հանցագործության հասարակական վտանգավորությունը, ՀՀ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը քննում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն