25.05.2006

Նախընտրական կրքերի բորբոքմանը զուգահեռաբար, մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու նպատակով, ընտրել են նոր ռազմավարություն՝ «բաց նամակների» միջոցով անապացույց մեղադրանքներ են առաջ քաշում և անտեղյակ հասարակության շարքերում հանդես են գալիս որպես ազգային հերոսներ:

Վերը նշված աշխատանքի ոճին է դիմել նաև «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարությանը հասցեագրված իր հարցերով և դիմումներով կասկածի տակ է դնում լուրջ քաղաքական գործչի իր հեղինակությունը: Անկասկած, «ՆԺ» ղեկավարի հիվանդ երևակայությամբ ծնված և հրապարակված հարցերը պարտավորեցնում են հասարակությանը ավելի աչալուրջ մոտենալ նման «հեղափոխական» գործիչների ինքնագովազդին:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն