13.04.2012

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի  շրջանառության փորձ:

Երևան քաղաքի բնակիչներ`  Արմեն Հունանյանը և  Ալֆրեդ Բզնունին  <<Ստրոնցիի-90>> տեսակի  նյութը  իրացնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ  վարչական շենք:
    Փաստի  առթիվ  ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. օր-ի 233 հոդվածի հատկանիշներով:(տեսանյութ)


                                                                                                                   ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն