28.03.2012

Ս.թ. մարտի 28-ին , ՀՀ Ազգային  անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից իրականացված  համատեղ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել  է  պաշտոնատար  անձի կողմից  կաշառակերության դեպք:

Քաղաքացի Հ-ի նկատմամբ  քրեական հետապնդում չիրականացնելու  դիմաց նրանից 500 ԱՄՆ դոլար կաշառք  գումար  ստանալու պահին,  ձերբակալվել է Երևանի <<Կենտրոն>>  Ոստիկանության բաժնի, հետաքննչական  բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Հովսեփյանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախապատրաստվում  են նյութեր Ա. Հովսեփյանի  նկատմամբ ՀՀ Քր. Օր-ի 311 հոդվածի /կաշառք ստանալ/ հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: (տեսանյութ)



                                                                                                                      ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն