25.03.2012

Ս.թ  մարտի 25-ին  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական  միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ:

ՀՀ պետական  սահմանը հատելիս, երկաթգծի <<Այրում>> կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի  քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են  չհայտարարագրված 18 սրբապատկերներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:(տեսանյութ)



                                                                                                                                 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն