07.02.2012

<<Հայկական ժամանակ>> օրաթերթը,  օգտագործելով <<լավատեղյակ աղբյուրներ >> ձևակերպումը,  հաճախ է կեղծ տեղեկություններ հրամցնում հասարակությանը:

Ի սկզբանե, շատ լավ իմանալով, որ այն չի համապատասխանում իրականությանը, չփորձելով անգամ համապատասխան կառույցից  ճշտել դրա իսկությունը, խմբագրությունը չի խորշում այն որպես ստույգ տեղեկատվություն ներկայացնել:
 Տեղեկացնում ենք, որ   <<Հայկական ժամանակ>>  օրաթերթի 21 համարում /07.02.12/, հրապարակված  <<լավատեղյակ աղբյուրներից>> ստացված լուրերը  թե, <<օրեր առաջ ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային ստորաբաժանման չորս աշխատակիցներ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների  հետ կապված հրաժարականի դիմումներ են ներկայացրել>> սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Չենք կարծում,որ անհարգելի վերաբերմունքը թե անձանց և թե  տարբեր կառույցների  նկատմամբ պատիվ է բերում  թերթի խմբագրությանը և այս աշխատաոճով  հնարավոր  է ակնկալել  փոխադարձ հարգանք:


                                                                                                                                                                 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն