28.12.2011

Ս.թ.   դեկտեմբերի 28-ին  Ազգային անվտանգության մարմինների կողմից կաշառք  ստանալու պահին ձերբակալվել է  Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների  տրամադրման տարածքային  միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննեսյանը:

Քաղաքացի  <Ա>-ին  օրենքով  սահմանված  կարգով  ամենամսյա  նպաստ  հատկացնելու դիմաց` վերջինս պահանջել  և ստացել է 50.000 դրամ գումար:
Փաստի առթիվ  հարուցված քրեական  գործի նախաքննությունը  կատարում է  ՀՀ ԱԱԾ Քննչական  վարչությունը:


                                                                                                                   


                                                                                                                   ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն