06.12.2007

Ինտերնետից, մասնավորապես, էլեկտրոնային փոստից օգտվող ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիներն ու կազմակերպությունները (այդ թվում պետական), վերջերս տարաբնույթ էլեկտրոնային նամակներ են ստանում, որոնք հաճախ նման են պարզ ու հասարակ շփումների, առաջարկությունների, կամ էլ «լրտեսական հաղորդագրություն» են հիշեցնում: Շատերը դրանք ընթերցում են և հետագայում շարունակում անզգուշորեն օգտվել էլեկտրոնային փոստի ծառայություններից՝ չենթադրելով, որ իրենց համակարգչում եղած տեղեկատվությունը չարտոնված ձևով ստանում է իրենց անհայտ հասցեատերը:

ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում տեղեկացնել, որ այդ «անսպասելի» նամակների միջոցով հնարավոր է ձեր համակարգիչ մտցվեն ամենատարբեր համակարգչային վիրուսներ, օրինակ՝ «Perfect Keylogger» անվամբ քողարկված լրտեսական բնույթի վիրուս-ծրագիր: Ըստ այդմ, տեքստային ֆայլի բացման պարագայում, համակարգչում ավտոմատ կերպով տեղադրվում է քողարկված ծրագիր, որն ինտերնետ ցանցով, որոշակի հաճախականությամբ վերահասցեավորում է համակարգչում առկա բոլոր տեսակի ծածկագրերն ու գաղտնաբառերը, ինչպես նաև մոնիտորի էկրանի ողջ տեղեկատվությունը՝ համապատասխան էլ. փոստի հասցեով, որի արդյունքում սուբյեկտը դառնում է տեղեկատվության բաց աղբյուր:

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են էլ. փոստի հասցեները ուր գնում է ողջ տեղեկատվությունը՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանվում է սպամ-բոտերից. այն տեսնելու համար ձեզ մոտ պետք է միացրած լինի Javascript-ը։ , Այս էլ. փոստի հասցեն պաշտպանվում է սպամ-բոտերից. այն տեսնելու համար ձեզ մոտ պետք է միացրած լինի Javascript-ը։ , Այս էլ. փոստի հասցեն պաշտպանվում է սպամ-բոտերից. այն տեսնելու համար ձեզ մոտ պետք է միացրած լինի Javascript-ը։ , և այլն: Ստացված նյութերի վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նշված գործողություններն իրականացվում են արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից և, որ այդ թելերը տանում են Ադրբեջան:

Այսպիսով ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում զգուշացնել ինտերնետից, էլ. փոստից օգտվող անձանց լինել ավելի զգոն և ուշադիր, չանտեսել հակավիրուսային ծրագրերից օգտվելու կանոնները, ինչը կբացառի էլեկտրոնային փոստից օգտվող սուբյեկտներին որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելու հնարավորությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն