19.12.2011

     Ս.թ. դեկտեմբերի 19-ին <<Շտապ օգնություն>>  ՓԲԸ-ի 1-03 ծառայություն անանուն հեռախոսազանգ է ստացվել, որ մասնաշենքում ռումբ է  տեղադրված: Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվեց, որ ահազանգը կեղծ է:

    ՀՀ Ազգային  անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում նույն օրը  հայտնաբերվել է կեղծ ահազանգի հեղինակ` Մեծ Այրում գյուղի  միջնակարգ  դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1995թ. ծ.  Նվեր Մանվելի Լորսաբյանը:

     Փաստի առթիվ  նախապատրաստված  նյութերը  փոխանցվել են  Ոստիկանություն:

     ՀՀ ԱԱԾ-ն  ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նման արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 
 

                                                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն