02.12.2011

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի մեկնաբանությունը տվածԱրմենպրես

գործակալությանըԳաղտնազերծման մասինօրինագծի ընդունման առաջարկի վերաբերյալ


- Կարծիք է ստեղծվում, որ նման նախաձեռնությամբ հանդես եկողները խորությամբ չեն

ընկալում ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը, պատկերացում չունեն, թե

նման  նախաձեռնությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ անվտանգության համակարգի և

հետևապես` պետության համար:


- Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում, հետխորհրդային մի քանի հանրապետություններ

նմանատիպ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ դա  չարժանացավ

հասարակության լայն  խավերի   հավանությանը  և  ժամանակին կասեցվեց:


Այստեղ պետք է նշել այն փաստը, որ ոչ մի  հատուկ  ծառայություն չի գործում  և չի կարող

գործել առանց գործալական  ցանցի, և  նույնիսկ  նախկինում  համագործակցած  գործակալների

բացահայտման  նախադեպը զգալի հարված  կհասցնի  անվտանգության ողջ համակարգին:


Հիմա մի քանի խոսք  գործակալների մասին: Նրանց ճնշող  մեծամասնությունը և խորհրդային

ժամանակաշրջանում և այժմ պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն  հատկանիշներով

օժտված  անձնավորություններ են:


Արժե նշել, որ ելնելով  երկրի  զարգացման արդի  իրողությունից, անկախ  պետականության

գոյությունից, հիմնովին  վերաիմաստավորվել է ծառայության կողմից լուծվող քաղաքացու,

հասարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված խնդիրները:


Վերջին տարիներին Հայաստանի  տարածքում  արտասահմանյան լրտեսների  բացահայտման հիմնական

վաստակը անվտանգության ծառայության հետ  համագործակցող  անձնավորություններինն է,

որոնց մասին կոնկրետ  տեղեկությունները համաձայն  ՀՀ օրենքի  հանդիսնաում են պետական

գաղտնիք:


Կարծում եմ,  որ  <Գաղտնազերծման մասին>  օրենքը ոչ հիմա  ոչ էլ ապագայում չի ընդունվի:

Անկախ բոլոր քաղաքական ելևէջներից մեր  հայրենակիցները ամեն ինչից վեր  կդասեն

Հայրենիքի  անվտանգությունը: