27.07.2007

Ս.թ. հուլիսի 23-25 Սևանա լճի գեղատեսիլ վայրերից մեկում, «Հարսնաքար» հյուրանոցում, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության հերթական խորհրդակցությունը:

ՌԴ ԴԱԾ տարբեր համակարգերի 16 ղեկավարներից բաղկացած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան, նախորոք ծրագրավորված վերոնշյալ խորհրդակցությունը անցկացնելու նպատակով:

Ինչպես վաղորոք տեղեկացվել էր, այդ երկկողմանի հանդիպումները հայաստանյան և ռուսաստանյան հատուկ ծառայությունների միջև տեղի են ունենում տարին մեկ անգամ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու երկրների անվտանգության շահերին վերաբերվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և 21-րդ դարի այլ մարտահրավերներին:

Խորհրդակցության արդյունքում ստորագրվել է համատեղ գործունեության հետագա կատարելագործմանը վերաբերող Համաձայնագիր:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն