20.10.2010

Ս.թ. հոկտեմբերի 20-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից կասեցվել է ամուսիններ` Կարապետ Կարախանյանի և Սուսաննա Մակարյանի կողմից ժամկետանց գարեջրերի և բնական հյութերի իրացման փորձ:

Վերջիններս իրենց ավտոմեքենայով, Երևանում գործող  <<Լունա>> գիշերային ակումբ հետագա իրացման նպատակով տեղափոխել են մեկ տարով ժամկետանց մոտ 700 հատ <<Սլավուտիչ>> տեսակի գարեջուր և 15 հատ <<Սանդորա>> բնական հյութ: Նախնական համաձայնություն ունենալով <<Լունա>> ակումբի սեփականատեր Լիդա Օհանյանի հետ այն բեռնաթափվել է նշված ակումբի պահեստում: Պարզվել է որ հիշյալ ապրանքատեսակները ՀՀ են ներմուծվել “Ադամիում” ՍՊԸ –ի կողմից և  ժամկետն անցած լինելու պատճառով,  ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չեն ոչնչացվել, այլ բեռնաթափվել են աղբանոցի հարևանությամբ բնակվող Կ. Կարախանյանի տանը:

Առգրավված ապրանքների նմուշները ուղարկվել են համալիր փորձաքննության: Նախապատրաստված  նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:( տեսանյութ)

 

 

                                                                                                                                ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն