11.09.2010

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում` ս.թ. սեպտեմբերի 10-ին,  կաշառք-գումար  ստանալու  պահին ձերբակալվել է` ՀՀ Կոտայքի մարզի  սոցիալական  ծառայությունների Հրազդանի  տարածքային  գործակալության առաջատար  մասնագետ  Գայանե Կամոյի  Արաբօղլյանը:

Գ. Արաբօղլյանն  ընտանեկան նպաստ  հատկացնելու դիմաց` սույն թվականի  հունիս  ամսին քաղաքացի  <Մ>-ից ստացել  է` իր կողմից նախապես  պահանջված  կաշառք-գումարից` 20.000 դրամը, իսկ ս.թ. սեպտեմբերի  10-ին` մնացած 24.000  դրամը:

Փաստի  առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ,  կատարվում  է  նախաքննություն:
( տեսանյութ)
 

 

 

                                                                                                                      ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն