09.07.2010

Ս.թ  հուլիսի 9-ին, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, <<Զվարթնոց>> օդանավակայանում ձերբակալվել է, Մոսկվայից ժամանած,  ՀՀ քաղաքացի Միքայել Ռուբենի Թումասյանը, որի  ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է արտասահմանյան բանկերի թողարկման,  տարբեր  ֆիզիկական անձանց անուններով  56   կեղծ  կրեդիտ քարտ, դրանց  պատրաստման համար նախատեսված սարք, համակարգիչ, որի մեջ առկա են  բազմաքանակ  քարտապանների մասին  տվյալներ, <<Վիզա>> և <<Մաստեր>> կրեդիտ քարտերի հոլոգրաֆիկ լոգոներ  և այլ պարագաներ:

Ըստ օպերատիվ տվյալների, ձերբակալվածը վերջին ժամանակահատվածում զբաղվել է  տարբեր բանկային համակարգերի,  քարտապանների  մասին տեղեկությունների անօրինական հայթայթմամբ,   կեղծ  կրեդիտ քարտերի  պատրաստմամբ և իրացմամբ:

( տեսանյութ)


Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ  Քննչական վարչությունը:

 

 

                                                                                                                 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն