08.07.2010

Առնվազն  տարակուսանք է առաջացնում  ինտերնետից,  ի սկզբանե  կասկածելի, տեղեկատվություն քաղելու և դրա շուրջ  անհեթեթ մեկնաբանություններ անելու  <<Հրապարակ>> թերթի լրագրողի մոտեցումը:

<<Շպիոն Օնիկի  օրրան` Հայաստան>>  վերնագրով նյութի հեղինակը, չպարզելով  ինչ նպատակով է  այս տեղեկատվությունը տեղադրվել համացանցում,  առանց հետամուտ լինելու դրա նպատակներին   հրապարակել է այն: Միթե հայ լրագրողը չի պատկերացրել իր հրապարակած նյութի վտանգավորությունը, չի հասկացել, որտեղ է ծնվել այս ապատեղեկատվությունը,  և որ այն հրապարակելով  թերթը  մեխանիկորեն  դառնում է  հարևան պետության  հակահայ  քարոզչության  կատարածուն:
 Ավելին, հրապարակելով այս շինծու փաստաթուղթը հեղինակը ամենաստոր մեկանաբանություններն է իրեն  թույլ տվել` փորձելով  վարկաբեկել  Հայաստանի Հանրապետության հետախուզությունը ղեկավարող, հայրենասեր,  վաստակաշատ, բարձրաստիճան զինվորականի  պատիվը, որը ծավալված պայքարում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հանդիսանում է հակառակորդ ուժերի  հիմնական թիրախներից մեկը:


                                                                                                                              ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն