22.06.2007

Վերջերս հանրապետական մամուլում, որոշ լրատվամիջոցներ շրջանառում են այն թյուր կարծիքը, թե նախկին ԱԳ նախարար Ալեքսան Արզումանյանի գործով քննչական գործողություններ չեն իրականացավում և գործը մտել է փակուղի:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ա. Արզումանյանի գործով շարունակվում է անհրաժեշտ քննչական գործողությունների կատարումը, այդ թվում՝ Մոսկվա է գործուղվել քննչական խումբ, որը մասնակցում է ՌԴ ԴԱԾ և Գլխավոր դատախազության աշխատակիցների կողմից իրականացվող քննչական գործողություններին՝ պարզելու Ա. Արզումանյանին Մոսկվայի «Առևտրային ֆինանսավորման բանկի» միջոցով գումար փոխանցած անձանց իսկությունը, գումարների ծագման աղբյուրը, ինչպես նաև գումարները փոխանցելու նպատակը:

Իսկ Ալեքսան Արզումանյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում, քանի որ վերջինս քննության սկզբից մինչ օրս, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվում է ցուցմունք տալ, իրեն ուղղված հարցերը պարզաբանել:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն