06.05.2010

ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի  <ՀՀ կառավարությանն  առընթեր ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վերանորոգման աշխատանքների> , <ՀՀ ԿԱ ԱԱԾ ՏնտՎ-ՆԱՇՁԲ-10/1> ծածկագրով փակ նպատակային մրցույթի վերաբերյալ:

                                                                     ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ <<ՀՀ ԿԱ ԱԱԾ – ՏնտՎ - ՆԱՇՁԲ-10/1>> ԾԱԾԿԱԳՐՈՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեսքտը հաստատված է ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալի կողմից և հրապարակվում է <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 17.12.2009թ. N 1521-Ն որոշման համաձայն:
1. Պատվիրատուն` ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնտեսական վարչությունը, որը գտնվում է ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեում կազմակերպում է ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կարիքների համար անհրաժեշտ <<ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վերանորոգման աշխատանքների>> գնման գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգ:
2. Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կարիքների համար անհրաժեշտ <<ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վերանորոգման աշխատանքների>> ձեռքբերումը:
Սույն հայտարարությունը գործում է մինչև  2010թ. մայիսի 20-ը ժամը 15 00 ն:
3. Տեղեկություններ հնարավոր մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
ա) Գնման գործընթացի ժամանակ հնարավոր մասնակիցներին կարող է հայտնի դառնալ կամ վստահվել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն, որի հրապարակումը (ցանկացած ձևով) այլ անձի (այդ թվում` հարազատներին) կարող է առաջացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
բ) Հնարավոր մասնակիցը.
- պետք է ունենա գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ.
- չպետք է դատական կարգով լինի անվճարունակ ճանաչված, չպետք է գտնվի լուծարման գործընթացում, չպետք է արգելանքի տակ ունենա պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.
- չպետք է մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունենա ժամկետանց պարտքեր՝ Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով.
- կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչը հայտարարության հրապարակման պահին նախորդող երեք տարիների ընթացքում չպետք է`
    1) դատապարտված լինի տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
2)  գնման պայմանագիր կնքելու նպատակով ներկայացրած լինի կեղծ տվյալներ,
3) իր գործողությամբ կամ անգործությամբ խախտած լինի գնման պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցրած լինի պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:
գ) Մասնակիցը պարտավոր է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնտեսական վարչություն ներկայացնել մասնակցության դիմում (հավելված 1), որին կցվում է մասնակցի կողմից հաստատված` ստորագրված և կնքված հայտարարություն այն մասին, որ`
ա) ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ.
բ) դատական կարգով անվճարունակ ճանաչված չէ, լուծարման գործընթացում չի գտնվում, արգելանքի տակ չունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.
գ) մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով.
դ) Մասնակիցը կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում`
1) դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
2) գնման պայմանագիր կնքելու նպատակով չի ներկայացրել կեղծ տվյալներ,
3) իր գործողությամբ կամ անգործությամբ չի խախտել գնման պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցրած լինի պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:
Նշված հայտարարության առաջարկվող ձևը և դրա նկատմամբ առաջադրվող պահանջները ներկայացված են սույն հայտարարության N 2 հավելվածում:
- ֆիզիկական անձանց չի վերաբերում բ) կետով ներկայացված` <<լուծարման գործընթացում գտնվելու>> և գ) կետով ներկայացված` <<սոցիալական ապահովագրության վճարումների գծով ժամկետանց պարտքեր ունենալու>> պահանջները.
- ֆիզիկական անձիք սույն հայտարարությամբ սահմանված փաստաթղթերը ներկայացնում են չկնքված.
- անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությամբ սահմանված փաստաթղթերը ներկայացնում են կնքված, եթե ունեն կնիք.
4. Սույն հայտարարության 3-րդ կետում նշված հայտարարությանը կից ներկայացվում են` 
ա/ մասնակցի պետական գրանցման վկայականի, ներառյալ բոլոր ներդիրների պատճենները.
Ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցները չեն ներկայացնում սույն ենթակետում նշված տեղեկանքը:
բ/ ՀՀ դատական դեպարտամենտից (ք. Երևան, Վ. Սարգսյան 5) տեղեկանք (բնօրինակ)` մասնակցի սնանկ /անվճարունակ/ ճանաչված չլինելու, լուծարման գործընթացում չգտնվելու մասին (եթե մասնակիցը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է):
Տեղեկանքը պետք է տրված լինի մասնակցության դիմումը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող 30 օրվա ընթացքում :
Օտարերկրյա ռեզիդենտ և ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցները չեն ներկայացնում սույն ենթակետում նշված տեղեկանքը:
գ/ Մասնակցին հաշվառող՝ հարկային, սոցիալական ապահովագրության, համապատասխան տարածքային մարմինների կողմից հաստատված (կլոր կնիքով կնքված) տեղեկանք (բնօրինակ) այդ մասնակցի` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ժամկետանց պարտքեր չունենալու մասին: (Տեղեկանքը պետք է տրված լինի մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով):
Օտարերկրյա ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները չեն ներկայացնում սույն ենթակետում նշված տեղեկանքը.
դ/ 2008թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում նմանատիպ աշխատանքների կատարման պայմանագրի(երի) պատճեն(երը):
Սույն հայտարարության հիման վրա ներկայացվող փաստաթղթերը պետք է կազմված լինեն հայերեն լեզվով:
5. Մասնակիցը համարվում է որակավորված, եթե բավարարում է վերը նշված պայմաններին:
Սույն հայտարարությամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկի չներկայացման կամ սահմանված պահանջներին անհամապատասխան ներկայացման դեպքում մասնակիցը համարվում է չորակավորված:
6. Մասնակիցը (տնօրենը) կամ նրա կողմից լիազորված անձը, կարող է սույն հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնտեսական վարչություն` սոսնձված, ստորագրված և կնքված ծրարով:
6.1. Ծրարի վրա կարող են կատարվել բացառապես հետևյալ գրառումները՝ մրցույթի հայտը կազմելու լեզվով.
ա) ՀՀ ԿԱ ԱԱԾ, ք. Երևան, Նալբանդյան 104,
բ)  <<ՀՀ ԿԱ ԱԱԾ –ՏնտՎ - ՆԱՇՁԲ-10/1>>
գ) <<Մասնակցության դիմում>>
դ) <<Չբացել մինչև մասնակցության դիմումների քննարկումը>> բառերը
ե) Մասնակցի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
6.2 Մասնակցության դիմումների բացումը տեղի կունենա ս/թ մայիսի 20-ին ժամը 15 00 ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնտեսական վարչությունում: Որակավորման չափանիշները բավարարելուց և պատվիրատուի հետ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությունն ապահովելու պարտավորագիր ստորագրելուց հետո Մասնակիցները կհամարվեն գնումներին մասնակցելու իրավունք ունեցող հնարավոր մասնակիցներ: Նրանց, մրցույթի հրավերի տեքստը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվեն մրցույթի հրավերներ:
7. Ներկայացված պայմաններին չհամապատասխանող, մասնակիցները չեն կարող որակավորվել որպես տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից. այդ մասին պատվիրատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կհայտնի մասնակցին` նշելով մերժման համար հիմք հանդիսացող պատճառները:
8. Սույն հայտարարությամբ նախատեսված գնահատման շրջանակներում ներկայացված տեղեկության իսկությունը (արժանահավատությունը) պարզելու նպատակով կարող են պահանջվել պարզաբանումներ և (կամ) լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր: Պահանջվող տեղեկությունները չներկայացնելու կամ ներկայացված տեղեկություններում նշանակալի անհամապատասխանություններ կամ կեղծ տվյալներ հայտնաբերվելու դեպքում Մասնակցի` տվյալ գնման գործընթացին հետագա մասնակցությունը գրավոր մեժվում է: Անհամապատասխանությունները համարվում են նշանակալի, եթե դրանք հանգեցնում են սույն հայտարարությամբ սահմանված պայմանների փոփոխմանը:
9. Ներկայացված փաստաթղթերն ստանում, դրանք առանձին գրանցամատյանում գրանցում և դրանց սահմանված պահանջներին համապատասխանությունը գնահատում է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության
ծառայության տնտեսական վարչության աշխատակից Լ.Բաբայանը:

                                                                                                                                                 Հավելված 1


                                                               Մասնակցության դիմում



                                                                                            հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցելու
                   մասնակցի անունը (անվանումը)
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնտեսական վարչության կողմից կազմակերպված ՀՀ ԿԱ  ազգային անվտանգության ծառայության կարիքների համար անհրաժեշտ <<ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վերանորոգման աշխատանքների>>  գնման գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցներին որոշելու ընթացակարգին և հայտարարության պահանջներին համապատասխան ներկայացնում է պահանջված փաստաթղթերը:
Առդիր` _______ թերթ :


                                                                                                                                    
                 Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը) (ստորագրությունը)


Կ. Տ.

                                                       2010թ.
                (ամսաթիվը,ամիսը)



                                                                                                                                                 Հավելված 2


                                                       Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն


                                           Մասնակցի որակավորման չափանիշների վերաբերյալ

                                                                                                                           հայտարարում է, որ.
                                      Մրցույթի մասնակցի անվանումը
ա) ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ.
բ) դատական կարգով անվճարունակ ճանաչված չէ, լուծարման գործընթացում չի գտնվում, արգելանքի տակ չունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.
գ) մասնակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով.
դ) <<                                                                                                         >> -ն կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում`
1) դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
2) գնման պայմանագիր կնքելու նպատակով չի ներկայացրել կեղծ տվյալներ,
3) իր գործողությամբ կամ անգործությամբ չի խախտել գնման պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցրած լինի պատվիրատուի կողմից գնման պայմանագրի միակողմանի լուծմանը:


 
                                                                                                                                   
                    Մասնակցի անվանումը (անունը) (ղեկավարի պաշտոնը) (ստորագրությունը)


Կ. Տ.

                                                       2010թ.
             (ամսաթիվը,ամիսը)