16.04.2010

Ս.թ.  ապրիլի 14-ին  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում  բացահայտվել է դեղամիջոցների   մաքսանենգ ներկրմամբ և ապօրինի   արտադրությամբ զբաղվող հանցավոր խումբ:

Պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքացի  Արմեն  Առաքելյանը  հանցավոր համաձայնության գալով  Վրաստանի  Հանրապետության երկու քաղաքացիների  հետ, թաքցնելով մաքսային   հսկողությունից, Հայաստանի  տարածք են ներկրել դեղամիջոցների մեծ  խմբաքանակ: Ա. Առաքելյանի  վարձակալած  տանը  հայտնաբերվել է  ապօրինի գործող  դեղագործական  արտադրամաս, որտեղ  առանց  համապատասխան  թույլտվության, չպահպանելով  դեղամիջոցների  արտադրության  տեխնոլոգիան  և չափանիշները,  արտադրվել են  տարբեր տեսակի    դեղամիջոցներ, որոնք հետագայում իրացվել են Երևան քաղաքի  դեղատներում:
Փաստի առթիվ ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ:
Արմեն Առաքելյանը  և նրա հանցակիցները ձերբակալված են:

 ( տեսանյութ)



ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն