14.04.2010

Ս.թ ապրիլի 13-ին  Երևան քաղաքի  թիվ 78 դպրոցի տնօրենի  բջջային հեռախոսի  վրա ստացվել էր  SMS-հաղորդագրություն, համաձայն որի, իբր դպրոցում ռումբ է տեղադրված և պահանջվում էր 15 րոպեի ընթացքում դպրոցից տարհանել  աշակերտներին:

Ազգային անվտանգության մարմինների  կողմից  ձեռնարկված  օպերատիվ միջոցառումների  արդյունքում բացահայտվել է կեղծ ահազանգի հեղինակը`  նույն դպրոցի 11-րդ դասարանի  աշակերտ Տիգրան Սիմոնյանը, որը  հաղորդագրությունը ուղարկել էր  ինտերնետ - կապի միջոցով, հույս ունենալով, որ այն  չի բացահայտվի:Նա  խոստովանել է  իր արարքը:
Կեղծ ահազանգի փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

 

ՀՀ ԱԱԾ  Մամուլի կենտրոն