30.03.2010

Ս.թ մարտի 29-ին, ՀՀ Ազգային  անվտանգության ծառայության կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում` կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է` ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի  գնահատման և ֆինանսական  վերահսկողության  վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:

Պարզվել է, որ Ա. Հովհանյանը, բյուջետային միջոցների  յուրացման փաստով  անցկացնելով ֆինանսական  ստուգումներ`  մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող  ձեռնարկությունում` էական խախտումներ  չարձանագրելու  դիմաց, ձեռնարկության  ղեկավարից պահանջել ու ստացել է 1.500 ԱՄՆ դոլար և 240.000 ՀՀ դրամ  կաշառք:

Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն