28.03.2010

Ս.թ. մարտի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել  և կասեցվել է ապրանքների  խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման  փորձ:

Երևան քաղաքի  բնակիչներ` Սեպուհ  Օհանյանը և Աղասի Հովսեփյանը նպատակ ունենալով Արաբական  Միացյալ Էմիրություններից Հայաստանի  Հանրապետություն  տեղափոխված  ապրանքների  թվում առկա <Կոդակ>  ֆիրմայի  մարտկոցները  թաքցնել մաքսային հսկողությունից, արդեն Հայաստանի  տարածքում,  հանցավոր մտադրությունն  իրականացնելով,  առանց   կապարակնիքների  ամբողջականությունը խախտելու, հարմարեցված եղանակով բացել են  մաքսային հսկողության տակ գտնվող, բեռը տեղափոխող երկու բեռնատարների բեռնախցիկների  դռները և  <Կոդակ> ֆիրմայի 350 արկղ  մարտկոցները փոխարինել են ցածր մաքսային  արժեք ունեցող ֆոտոքիմիկատներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

( տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն