29.03.2010

Փետրվարի 2-ին բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված, սահմանապահների  հուշահամալիրից մեկնարկեց  միջազգային <Հաղթանակի էստաֆետը>: Այն նվիրված է Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ ամյակին: Բրեստի ամրոցի հողով սիմվոլիկ գավաթը կանցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների պետական սահմանների երկու ուղղություններով: Առաջինը` Բելառուսից մինչև Հայաստան, երկրորդը ` Մուրմանսկից մինչև Ադրբեջան:

 Այս միջազգային էստաֆետը առաջինը  չէ: 2005թ-ին` Մեծ Հաղթանակի 60 ամյակին, այն արդեն  անցել է ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով: Էստաֆետը նպատակ է հետապնդում հավերժացնել Հայրենական Մեծ պատերազմի  ճակատներում մարտնչած հերոս-սահմանապահների հիշատակը: <Հաղթանակի էստաֆետի> անցկացման որոշումը ընդունված է ԱՊՀ մասնակից-երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների  խորհրդի կողմից: Միջոցառմանը ներգրավված են Համագործակցության պետությունների սահմանապահները:
Մարտի 28-ին, <Զվարթնոց> օդանավակայանում, հանդիսավոր պայմաններում, հյուսիս-օսեթական սահմանապահները <Հաղթանակի էստաֆետը> փոխանցեցին Հայաստանի իրենց  գործընկերներին: Գավաթը կանցնի  հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով, իսկ մարտի 31-ին հայ սահմանապահները էստաֆետը  կփոխանցեն իրենց ռուսաստանյան գործընկերներին: Հանձնման  արարողությունը  տեղի կունենա Գյումրիի սահմանապահ ջոկատում: Մինչև ապրիլի 7-ը, ռուս սահմանապահները  <Հաղթանակի էստաֆետը> կանցկացնեն Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական  սահմանը պահպանող բոլոր չորս սահմանապահ ջոկատներով:
<Հաղթանակի էստաֆետի> երկու երթուղիներն էլ  մայիսի 28-ին` Սահմանապահի օրը, կավարտվեն  Մոսկվայում: Վերջիններս կհանդիպեն  Պոկլոննայա բլրի վրա գտնվող հուշահամալիրում, իսկ միջոցառման ավարտից հետո, գավաթները որպես նմուշներ կտեղադրվեն Հայրենական մեծ պատերազմի  և Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահների  Կենտրոնական թանգարաններում :
Մինչև Հյուսիսային Օսեթիան <Հաղթանակի էստաֆետը> անցել է Բելոռուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Սևծովյան ավազանի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերկեսիայի սահմաններով:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն