23.03.2010

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության  իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում կասեցվել է  ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման  հերթական   փորձը:

Օտարերկրյա երկու քաղաքացու  ուղեբեռների զննության ընթացքում հայտնաբերվել է    4կգ 649գրամ <մետամֆետամին> տեսակի ծանր թմրամիջոց, որը ներծծված է եղել  ճամպրուկներում եղած սրբիչների, շորերի մեջ: Փորձաքննությամբ պարզվել է, որ թմրամիջոցով ներծծված է եղել նաև նրանց  վրա եղած  հագուստը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

( տեսանյութ)


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն