18.03.2010

Ս.թ մարտի 18-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից  իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում, կաշառք  վերցնելու  պահին  ձերբակալվել է <Արմենիա> բժշկական  կենտրոնի  ուրոլոգիական բաժանմունքի  բժիշկ Հարություն Շիրիկջյանը:

Վերջինս քաղաքացի Ա-ից` որդուն հիվանդության ախտորոշում տալու և դրա հիման վրա ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով, պահանջել և ստացել է 9.000 ԱՄն դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

( տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն