17.03.2010

Ս.թ մարտի 17-ին Ազգային անվտանգության  ծառայության մարմինների  կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում  բացահայտվել է թանկարժեք քարերի խոշոր  խմբաքանակի  մաքսանենգ  ներկրման դեպք:

<Զվարթնոց> օդանավակայանում, <Դուբայ-Երևան> չվերթի  ուղևոր, ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանի մոտ, անձնական զննությամբ, հայտնաբերվել է 330 կարատ ընդհանուր քաշով ադամանդե քարեր, որի շուկայական  արժեքը կազմում է 152.000ԱՄՆ  դոլար: Փաստի առթիվ հարուցված քրեական  գործի  նախաքննությունը կատարաում է ԱԱԾ Քննչական վարչությունը: ( տեսանյութ)


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն