12.03.2010

Ս.թ մարտի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում կասեցվել է  Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների  մաքսանենգ  տեղափոխման հերթական փորձը:

<Զվարթնոց> օդանավակայանում, երեք օտարերկրյա  ուղևորի բեռների  զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ  <մետամֆետամին> տեսակի  թմրանյութ, որը  ներծծված է եղել  ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ:

Նույն օրը  Երևան քաղաքում բացահայտվել և ձերբակալվել են հանցավոր  խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ  ներկրումը և արտահանումը:

Մարտի 11-ին <Զվարթնոց> օդանավակայանում, ՀՀ Ոստիկանության հետ համատեղ  իրականացված միջոցառումների  արդյունքում  կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման  ևս մեկ փորձ: Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի  չորս օտարերկրյա  ուղևորի անձնական  զննության ժամանակ, նրանց որովայնում,  հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ  փոքրիկ  տոպրակներում,  1կգ 345 գրամ ընդհանուր քաշով,  <մետամֆետամին> տեսակի  թմրանյութ, որը  բժշկական  միջամտությամբ դուրս է հանվել:

Հարուցված  քրեական գործերով նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: ( տեսանյութ)

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն