04.03.2010

Ս.թ. մարտի 3-ին ՀՀ Ազգային  անվտանգության ծառայության  մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ  ճանապարհով թմրամիջոցների  մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:

<Զվարթնոց>  օդանավակայանում ուղևորի  անձնական զննության ընթացքում  հայտնաբերվել է 1կգ 610գրամ  քաշով  <մետամֆետամին> ծանր տեսակի  թմրանյութ, որն առանձին   փաթեթների  տեսքով  թաքցված էր նրա հագին եղած  սպորտային  համազգեստի  աստառում:
Դեպքի  առթիվ հարուցվել  է քրեական գործ: Նախաքննությունը  կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

( տեսանյութ)

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն