26.02.2010

Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա-Բանգկոկ  տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ:

<Զվարթնոց> օդանավակայանում  երկու ուղևորների ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են 9 աէրոզոլի տարաների մեջ թաքցված  3 կգ քաշով <մետամֆետամին>  տեսակի  ծանր թմրանյութ:
    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

(տեսանյութ)


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն