19.12.2009

Ս.թ.  դեկտեմբերի  18-ին, ՀՀ Ազգային   անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության  Քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում` Երևան քաղաքում և Արագածոտնի մարզում հայտնաբերվել ու կալանավորվել են` ս.թ. նոյեմբերի 27-ին, "Նուբարաշեն"  քրեակատարողական  հիմնարկից փախուստի  դիմած`  ցմահ ազատազրկման  դատապարտված Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը:

Մ. Ենոքյանի և Ս. Քոչարյանի փախուստի փաստով  հարուցված  քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն