25.11.2006

Հասարակությանը քաջ ծանոթ «հեղափոխականը», արկածներ որոնող, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, համապատասխան իր սադրիչ ոճին,  նախընտրական պայքարի թեժ պահին, էժանագին դիվիդենդներ ձեռք բերելու նպատակով, այսպես կոչված «բաց նամակով» դիմել է ՀՀ ԱԱԾ ղեկավարությանը:

Հիշեցնելով իր վաղուց մոռացված գոյության մասին, հույս ունենալով հասարակությանը ներկայանալ որպես «ազգային հերոս», նա ներկայանում է ինջպես հայտնի ֆիլմի հերոս՝ «Անձ, համարյա հավասար Չերչիլին»:

Ի պատասխան կարելի է ասել՝ «Հանգստացեք, պարոն Կարապետյան: Դուգ բոլոր հանգամանքներում հետաքրքիր չեք մեզ: Մենք ձեր ծառայությունների կարիքը չունենք: Ձեր հարցերի պատասխանները դուք ինքներդ էլ տվեցիք, ներկայացնելով ձեր հիվանդ երևակայության անհեթեթությունը:

Ազգային անվտանգության ծառայությունը ունի իր խնդիրները և գործառույթները, որոնք բարեխղճորեն կատարվում են, և ձեր դիլետանտի գնահատականը մեր աշխատանքի վերաբերյալ այնքան է հէռու իրականությունից և անիմաստ, որ ծիծաղ է առաջացնում նույնիսկ երիտասարդ աշխատակիցների մոտ:

Չնայած այն բանին, որ ձեր պատկերացմամբ դուք հատուկ ծառայությունների մեծ «գիտակ» եք, ևս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ մեր հետ համագործակցելը, առավել ևս ձեր հնարավորությունները օգտագործելը, համարում ենք ոչ նպատակահարմար և հետագայում ձեր կողմից նման քայլերի նախաձեռնությունը անիմաստ է:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն