10.05.2006

Ս. թ. ապրիլի 21-ին, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները «ՀՀ ԱԱԾ մասին» գործող օրենքի համաձայն, ստուգելով «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ, նորահայտ հեղափոխական Արամ Կարապետյանի անվտանգության ծառայության աշխատակիցների մոտ զենքի առկայության մասին օպերատիվ տեղեկատվությունը, կալանավորել են նրանցից վեցին, որոնցից երկուսը դիմադրություն են ցուցաբերել: Զենք կրելու օրինականությունը ստուգվում է:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն