12.07.2016

     2016 թվականի հուլիսի 11-ին, քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել՝ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արտակ Գևորգի Նազարյանը:

     Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել:
     Խարդախության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
     Ա. Նազարյանի նմանօրինակ գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ զանգահարելով 010-56-35-15 կամ 011-54-81-19 հեռախոսահամարներով Լուսանկար:

     Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


                                                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն