23.05.2016

     Մայիսի 19-20-ը, Բելառուսի հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 40-րդ նիստը, որին մասնակցում էին նաև հրավիրված պետությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:

     ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը գլխավորում էր ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը:
    Նիստի ընթացքում քննարկվեցին միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: 



                                                                                                                                                                         ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն