21.05.2016

     Մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ, Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ և իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակությանը:

     ԱԱԾ տնօրենը ողջունելով ՉԺՀ ներկայացուցչական պատվիրակությանը՝ հույս հայտնեց, որ համագործակցությունը կնշանավորվի արդյունավետությամբ և հիմք կդնի համատեղ ծրագրերի իրականացմանը: Հանդիպմանը քննարկվեցին միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կիբերհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարի հարցեր : Քննարկումների արդյունքում ստորագրվեց համագործակցության համատեղ հուշագիր: 
       Չինական կողմը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց փոխգործակցությունը, և համոզմունք հայտնեց, որ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ գործընկերությունը շարունակական կլինի: