12.02.2016

     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրամանագրերով Գորիկ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ  տնօրենի պաշտոնից և նշանակվել  ՀՀ նախագահի խորհրդական: Հանրապետության նախագահը Գորիկ Հակոբյանին  պարգևատրել է Սուրբ Վարդան  Մամիկոնյան շքանշանով:

     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը: