14.01.2016

     Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին ձերբակալվել են՝ <<Հայրենիք և պատիվ>> կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և <<Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա>> ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

     Վերոհիշյալ անձանց բնակարաններում և <<Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա>> ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: 
     Նախաքննությունը շարունակվում է: 

                                                                                                                                                                         ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն