29.10.2015

     Հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը:

     Քննարկվեցին միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, <<փողերի լվացման>> և այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր:
    Նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց ԱԱԾ տնօրեն՝ գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի գլխավորությամբ:


                                                                                                                                                                         ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն