02.04.2015

     Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված <<Հաղթանակի մարաթոնը>>, որը ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների Խորհրդի որոշման համաձայն անց է կացվում ԱՊՀ մասնակից պետությունների պետական սահմանի գծի երկայնքով՝ այսօր, ապրիլի 2-ին ժամանեց Հայաստան:

     <<Զվարթնոց>> օդանավակայանում, <<Հաղթանակի մարաթոնի>> խորհրդանշական գավաթը փոխանցվեց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերին: Խորհրդանշական գավաթը կանցնի հայ-վրացական սահմանի երկայնքով, իսկ ապրիլի 4-ին հայ սահմանապահները <<Գյումրի>> սահմանապահ ջոկատում այն կփոխանցեն Ռուսաստանի իրենց գործընկերներին: Ռուս սահմանապահները <<Հաղթանակի մարաթոնը>> կանցկացնեն Թուրքիայի և Իրանի Իսլամական հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանը պահպանող սահմանապահ ջոկատներով:
     Փետրվարի 2-ին Բրեստ ամրոցից մեկնարկած և երկու ուղղություններով շարժվող <<Հաղթանակի մարաթոնը>> մայիսի 28-ին կավարտվի Մոսկվայի Պոկլոննայա բլրին գտնվող հուշահամալիրում: Խորհրդանշական գավաթները կտեղադրվեն Հայրենական Մեծ պատերազմի և Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահների կենտրոնական թանգարաններում: Լուսանկարներ

 


                                                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն