17.03.2015

     ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառակերության փաստ:

     Ս.թ. փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորու-թյուններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործունեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է մեկ միլիոն դրամ և 2000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
     Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են:
     Կատարվում է նախաքննություն:



                                                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն